Երգչուհի Իվետա Մուկուչյանը կիսվել է լուսանկարով, որում նոր կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին շիկահերի կերպարում է։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացնում է քարերով զարդարված թագը։ «Ես կարող եմ սառույցի նման սառը լինել… Բայց ճիշտ ձեռքերում ես հալվում եմ»,- հրապարակումը մակագրել է Իվետան։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Հեքիաթային»,- գրել է օգտատերերից մեկը։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին դիմահարդարման ընթացքում։ Շպարն ընդգծել էր ոճային երգչուհու գեղեցկությունը։ Մեկանաբանությունների հատվածում Իվետան գրել էր. «Այս տարին լի էր ճանապահորդություններով, տարբեր ժամային գոտիներով եւ աշխատանքով: Անելիքն այնքան շատ էր, որ որոշ նախագծեր ստիպված եղա հետաձգել 2020-ին: Շնորհակալություն շպարին, որի շնորհիվ 2019-ին հաջողվեց թաքցնել իմ հոգնած աչքերը»։