Ռուսաստանում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Գալինա Վոլչեկը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գալինա Վոլչեկը 86 տարեկան էր։ Մի քանի օր առաջ նա հիվանդանոցում էր հայտնվել թոքերի հետ կապված հիվանդությամբ։