Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին մասնակցել է «Գաղտնի Սանտա» ֆլեշմոբին, որն անցկացվել է Reddit-ի ֆորումներից մեկում: Աշխարհի ամենահարուստ մարդն ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհի 33-ամյա Շելբիին 37 կգ նվեր է ուղարկել:
Միլիարդատիրոջ թիմը նախապես ստուգել է կնոջ օգտահաշիվը, որում նա պատմել է իր սիրելի ֆիլմերի, խաղերի, գրքերի և սերիալների մասին: Այսպիսով, Շելբին ստացել է «Հարրի Փոթերից» հայտնի Հոգվարթսի LEGO-ն, «Աստղային պատերազմներից» R2D2 ռոբոտը, «Մեծն Գեթսբի» գիրքը՝ հեղինակի ստորագրությամբ, քաղցրավենիք և «Թվին Փիքս» սերիալից աքսեսուարներ:
Գեյթսը նաև նվեր է մատուցել Շելբիի մայրիկին, ով մահացել է 2019 թվականի մարտին: Նա նվիրատվություն է արել «Ամերիկյան սրտի ասոցիացիային»: