ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Տանը մենակ-2» (Home Alone 2, 1992) ֆիլմը, որտեղ նա ինքն Էպիզոդիկ դեր Է խաղացել, համարել Է Ծննդյան տոների մեծագույն հիթերից մեկը: Այդ գնահատականը նա տվել Է դեկտեմբերի 24-ին՝ պատասխանելով ամերիկացի զինծառայողների հարցերին հեռուստախորհրդակցության ժամանակ, որը կազմակերպվել Էր Ֆլորիդայի նահանգում նրա Մար օ Լագո կալվածքում, ուր նա ժամանել Է Ծննդյան տոների արձակուրդին:

Զինվորականներից մեկը նրան հարցրել Է, թե «Տանը մենակ-2»-ն արդյոք Ծննդյան տոների նրա ամենասիրած ֆիլմն Է: «Դե, ես նկարահանվել եմ «Տանը մենակ-2»-ում,- պատասխանել Է նախագահը: – Շատ մարդիկ հիշում են դա, առանձնապես Ծննդյան տոներին»:

«Դա լավ ֆիլմ Է: Ես փորք-ինչ երիտասարդ Էի, մեղմ ասած: Ինձ համար պատիվ Էր մասնակցել դրան: Եվ դա, անշուշտ, մեծ հիթ դարձավ: Դա Ծննդյան տոների մեծ հիթ Է, մեծագույններից մեկը»,- հավելել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

Այդ ժամանակ հաջողակ գործարար և հեռուստածրագիր վարող Թրամփը «Տանը մենակ-2» ֆիլմում խաղացել Է ինքն իրեն: Էկրանին նրա հայտնվելը տևում Է 10 վայրկյանից ոչ ավելի, որի ընթացքում նա հասցնում Է գլխավոր հերոսին ցույց տալ, թե ինչպես անցնի հյուրանոցի սրահ: