Ռուս հեռուստահաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան շտապ վիրահատության է ենթարկվել կրծքագեղձի իմպլանտը հեռացնելու նպատակով, այս մասին աստղը հայտնել է Instagram-ի իր էջում:
«Անզգայացումը դեռ չի անցել։ Հնարավոր է՝ վաղը զղջամ անկեղծությանս համար, բայց եթե իմ հրապարակումը գոնե մի քանի աղջկա պաշտպանի իմպլանտների տեղադրումից, նշանակում է՝ զուր չէ։ 15 տարի առանց Սանկտ Պետերբուրգում կրծքներումս МакГан ապրանքանիշի իմպլատներ դրեցի։ Սերտիֆիկատի վրա սեւը սպիտակով գրված էր՝ ցմահ երաշխավորություն, իսկ բժիշկը վստահեցնում էր, որ կարելի է սեղմել տանկով։ Այդ ժամանակ ոչ մի տեղեկատվություն չկար, եւ մենք դեռ փորձերի համար նապաստակներ էինք։ Յուրաքանչյուր տարի ստուգում եմ անցնում։
Ուղարկեցին ուլրաձայնային հետազոտության, հետո ՄՌՏ-ի՝ կոնտրաստային նյութի ներարկմամբ։ Եզրակացություն։ Ձախ իմպլանտը պատռված է, 5-6 տարի ներհոսում է ուր հնարավոր է։ Շտապ կարգով վիրահատություն՝ իմպլանտները հեռացնելու եւ սիլիկոնը հյուսվածքներց հանելու նպատալով։ Շատ ագրեսիվ վիրահատություն, շատ։ Աղջիկներ, այս հրապարակումը ձեզ համար է, դուք շատ տեղեկատվություն ունեք։ Դուք եք որոշում, բայց գուեցե ինչ-որ մեկը լսի։ Ավելի մանրամասն կգրեմ օրերս եւ ձեզ կպատմեմ «կրծքի իմպլանտների հիվանդության» մասին։ Իսկ ինձ, հույս ունեմ, կընդունեք նաեւ այսպիսին։ Առողջ եղեք»,- հրապարակված կադրերին կից գրել է Կուդրյավցևան։
Ներկայում աստղը հիվանդասենյակում է և գտնվում է վիրաբուժական միջամտությունից հետո վերականգնման փուլում: