ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Հաքեթսթաուն քաղաքի բնակչուհին թաքուն հետևել Է նախկին ամուսնուն փափուկ խաղալիքի միջոցով, գրում է The Sun-ը:
33-ամյա Հիզեր Բեմֆորդը երեխայի փափուկ խաղալիքի մեջ թաքնված տեսախցիկ է տեղադրել և ուղարկել նախկին ամուսնու մոտ Է: Նախկին ամուսինը հասկացել Է, որ իրեն հետևում են, երբ սեղմել է խաղալիքը և հանկարծ լսել իր ձայնը: Նա դիմել Է ոստիկանություն: Կնոջը ձերբակալել են և մեղադրել տղամարդուն գաղտնալսելու և հետապնդելու մեջ: Թե որքան ժամանակ է կինը հետևել նախկին ամուսնուն, պարզ չի: