Դյուկ մականունով ծառայողական շունը օգնել է ամերիկացի ոստիկաններին ձերբակալելու զինված հարձակման մեջ կասկածվող տղամարդուն: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգում: Երբ իրավապահները հետապնդել են չարագործին, վերջինս փորձել է թաքնվել հետապնդումից և փակվել է ավտոմեքենայում: Ոստիկանության աշխատակիցներից մեկը կոտրել է ապակին, իսկ շունը ցատկել է մեքենայի սրահ և բռնել կասկածյալին:

Նշվում է, որ Դյուկը նախկինում ծառայել է Իրաքում՝ ծովային հետևակում: