Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգին մեղադրել են տրանսֆոբիայի մեջ՝ գրում է The Guardian-ը:
Twitter-ի իր էջում գրողը տեղադրել է հաղորդագրություն՝ ի պաշտպանություն Լոնդոնի Գլոբալ զարգացման կենտրոնի նախկին աշխատակցուհի Մայա Ֆորսթեթերի, որը հեռացվել է իր մի շարք արտահայտությունների համար, մասնավորապես՝ անհնար է, որ տղամարդիկ կին դառնան:
«Հագնվիր՝ ինչպես ուզում ես: Քեզ անվանիր՝ ինչպես ուզում ես: Քնիր մեծահասակների հետ, ովքեր համաձայնել են: Ապրիր աշխարհում լավագույն կյանքով և անվտանգության մեջ: Բայց հեռացնել կանանց այն բանի համար, որ նրանք հայտարարում են, թե սեռը իրողությո՞ւն է»,- իրավիճակը մեկնաբանել է Ռոուլինգը:
Հաջակցություն ԼԳԲՏ համայնքի ամերիկյան կազմակերպությունը դուրս է եկել գրողի դեմ, իսկ կազմակերպության ղեկավարը կոչ է արել Ռոուլինգին ներողություն խնդրել և մեղադրել է նրան «թշնամանք սերմանող քարոզչության» համար: