The Hollywood Reporter-ի քննադատները ներկայացրել են անցնող տարվա, իրենց կարծիքով, 10 վատագույն ֆիլմերը: Այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում:
Առաջին տեղը զբաղեցրել է «Արկտիկայի պահակախումբը» մուլտֆիլմը, դրան հաջորդում են «Կատուներ» մյուզիքլի էկրանավորումը և Իքս մարդկանց մասին ֆրանշիզայի հերթական մասը՝ «Սև Փյունիկ»:
Չորրորդ տեղում «Դոմինո» ֆիլմն է՝ Նիկոլայ Կոսթեր-Վալդաուի գլխավոր դերակատարմամբ: Քննադատները այս թրիլլերը «ձանձրալի» են համարել: Հինգերորդ տեղը եզրափակում է Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ «Ֆանատ»-ը:
Վատագույն ֆիլմերի ցուցակում ներառվել են նաև «Շերոն Թեյթի ուրվականները», «Ռեմբո. Վերջին արյուն», «Հանգստություն» և այլն: