ԱՄՆ-ում ԴՆԹ թեստի օգնությամբ ՀԴԲ-ն հայտնաբերել է նորածին երեխայի ռեզոնանսային առևանգում, որ տեղի է ունեցել 55 տարի առաջ: Փոքրիկը անհետացել է Չիկագոյի հիվանդանոցից՝ հայտնում է WGN-TV-ն:
1964-ի ապրիլին ամերիկուհի Դորա Ֆրոնչակը որդի է լույս աշխարհ բերել: Ծնվելուց մեկ օր անց բուժքրոջ համազգեստով մի կին մտել է հիվանդասենյակ, վերցրել երեխային, իբր բուժզննման է տանում, և առևանգել է նրան:
Երկու տարի անց իրավապահները հայտարարել են, որ անհայտ կորած երեխային գտել են Նյու Ջերսի նահանգում: Այդ ժամանակ դեռևս ԴՆԹ թեստ գոյություն չուներ: Երեխայի կապը մոր հետ որոշվում էր ականջների ձևով: Երեխայում Դորա Ֆրոնչակը ճանաչել է որդուն՝ Փոլին:
Սակայն 2014-ին ԴՆԹ-ի թեստը ցույց է տվել, որ Փոլը կնոջ կենսաբանական որդին չէ:
Դորայի հարազատ որդուն գտել են մի քանի ամիս առաջ: Նա ապրում է Միչիգանում և ներկայում պայքարում է քաղցկեղի դեմ: Կհանդիպի նա արդյոք իր մոր հետ՝ դեռ հայտնի չէ: