Արխանգելսկում քրեական գործ է հարուցվել 17-ամյա աղջիկների նկատմամբ, ովքեր մեղադրվում են իրենց հասակակցին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ին:
Նշվում է, որ 2019թ. հունիսի 30-ին 17-ամյա աղջկա դի է հայտնաբերվել երկաթուղային ճանապարհի մոտ:
Ըստ հետաքննության` մեղադրյալները համաձայնության են եկել սպանության հարցում, որից հետո քննարկել սպանության վայրն ու եղանակը, ինչպես նաև հանցագործությունը կոծկելու մեթոդները: Ընտրությունը ընկել է նրանց ծանոթներից մեկի վրա, որին աղջիկներից մեկն առաջարկել է հանդիպել:
Հանդիպմանը աղջիկները իրենց հետ վերցրել են ռետինե ձեռնոցներ, գոտի, տոպրակներ և մաքրող միջոց:
«Նրան խեղդել են գոտիով, հարվածներ են հասցրել ապակե շշերով և վնասել կոտրված ապակու կտորով: Գլխին տոպրակ են հասցրել»,- հաղորդել են ՌԴ քննչական կոմիտեից:
Աղջիկները ներկայում կալանավորված են: