Ուղեբեռի դարակը փլուզվել է բրազիլական Գուարուլյուս քաղաքից Ֆրանկֆուրտ թռչող ինքնաթիռի ուղևորների վրա, հաղորդում է տեղական Aero In պորտալը:

 

Հրապարակման համաձայն, դեպքը տեղի է ունեցել բրազիլական Latam Airlines ավիաընկերության Airbus A350 ինքնաթիռում: Ինչպես երևում է ականատեսների կողմից տրամադրված լուսանկարներում, պոկված դարակն ընկած է ուղևորների կարմիր նստատեղերի վրա, իսկ բորտուղեկցորդներն ու ցամաքային ծառայության աշխատակիցները փորձում են լուծել խնդիրը:

Ավիաընկերության պաշտոնական մեկնաբանության մեջ ասվում է, որ ուղեբեռի դարակը փլուզվել է ուղևորների վրա Ֆրանկֆուրտում վայրէջքից անմիջապես հետո: Նշվում է, որ ճանապարհորդներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, և ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:

 

Image result for Багажная полка рухнула на пассажиров самолета