Քաղաքային դատարանը որոշում է կայացրել վաճառքի հանել Ֆիլիպ Կիրկորովի բնակարանը, որը, պարզվել է՝ պարտք է Լատվիայի բանկին, գրում է ՏԱՍՍ-ը։

Բնակարանի հետ միասին վաճառքի կհանվեն դրանում գտնվող չորս օդորակիչը, գազօջախը, ինչպես նաեւ սուրճ պատրաստող մեքենան։

Բացի այդ՝ աստղից ու նրա ընկերությունից կբռնագանձեն 800 հազար եվրո վարկային պարտքերը եւ 70 հազար ռուբլի պետական տուրք։ Հայտնի է նաեւ, որ երգչի փաստաբանները բանկին առաջարկել են համաձայնության գալ, սակայն վերջինս մերժել է։ Լատվիայում գտնվող բնակարանը երգիչը ձեռք է բերել 2016թ.-ին՝ վարկ վերցնելով տեղի բանկում, սակայն որոշ ժամանակ անց դադարել է վճարել։ Բանկը որոշել է դատարան դիմել։

 

Ընդ որում, Կիրկրովի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտարարել է, որ բնկարանը կշարունակի երգչինը լինել, եւ լատվիական ABLV Bank-ին պարտքերի հետեւանքով աճուրդի մասին ոչ մի խոսք չկա։ Այդ մասին նա հայտնել է Gazeta.ru-ին։ «Դուք (լրագրողները) հորինել եք դա։ Ոչ մի աճուրդի մասին խոսք չկա, բնակարանը կմնա Ֆիլիպ Կիրկորովին»,- ասել է Դոբրովինսկին։