Անգլիայի Բիրմինհամ քաղաքից (Ուեսթ Միդլենդսի կոմսություն) տասնամյա աղջիկն առավելագույն քանակությամբ բալեր Է հավաքել IQ թեստում եւ առաջ անցել մեծ գիտնականներից: Այդ մասին հաղորդել Է The Sun թերթը: 10-ամյա Ֆրեյա Մանգոթրան հոկտեմբերին անցել Է «Մենսա» աշխարհահռչակ կազմակերպության բարձր IQ-ով մարդկանց անչափահասների համար IQ թեստը եւ ստացել 162 բալ:
Թեստի շրջանակում ստուգվել են նրա բանավոր դատողության եւ քննադատական մտածողության ունակությունները: Աղջկա արդյունքը երկու միավորով բարձր Է եղել, քան Ալբերտ Էյնշտեյնի եւ Սթիվեն Հոքինգի ցուցանիշները: Համարվում Է, որ երկու գիտնականների մոտ Էլ IQ-ի ցուցանիշը եղել Է 160-ին հավասար: Այսպիսով, աղջիկը պաշտոնապես ճանաչվել Է հանճար: Մանգոթրայի հայրը՝ հոգեբույժ Քուլդիլ Քումարը, հպարտանում Է դստերով: Նա պատմել Է, որ վաղ մանկությունից աղջիկը գիտեր, որ ինքն օժտված Է: Նրա խոսքով՝ երեխան արագորն յուրացնում Է տեղեկատվությունը, նրան բավական Է մեկ անգամ կարդալ կամ ինչ-որ բան անել, որպեսզի հիշի այն: Մանգոթրան ունի թեքվանդոյի սեւ գոտի, նա սիրում Է պատմվածքներ, թատրոն եւ շախմատ: Աղջիկն զբաղվում Է լողով եւ բոլիվուդյան ֆիլմերի ոճի պարերով: Նա դեռ չի որոշել, թե ինչ Է ցանկանում դառնալ, երբ մեծանա: Հոր խոսքով՝ աղջիկը ցանկանում Էր բժիշկ դառնալ, բայց փոխել Է որոշումը: Այժմ Ֆրեյան սովորում Է Բիրմինհամի Էջբեսթոն արվարձանի դպրոցում: Նրան կրթաթոշակ են առաջարկել Էդուարդ VI թագավորի դպրոցում, նա արդեն հանձնել Է ընդունելության քննությունը: