Լելե. այսպես է կոչվում Կոնգոյի ամենահայտնի ցեղերից մեկը, որտեղ ամուսնական ավանդույթներն ավելի քան սարսափելի ու անիրական են։ Այս ցեղում ընդունված է, որ տղամարդն իր կնոջը պետք է կիսի այլ տղամարդկանց հետ, ու դա լրիվ օրինաչափ է. ինչո՞ւ։

Նախ՝ նշենք, որ ցեղում կան ամուսնությունների մի քանի տեսակներ։ Ամուսնության առաջին տեսակն այն է, որ կինն ուղղակի ամուսնանում է գոնե 3-4 տղամարդու հետ, ովքեր իրար հետ նույն կնոջը կիսելու բացարձակ խնդիր չունեն։ Այս դեպքում կինը նաև քիչ երեխաներ է ունենում, իսկ տղամարդիկ հավասարաչափ բոլոր երեխաներին էլ ուշադիր են լինում, ու չեն էլ ուզում պարզել, թե նրանց կոնկրետ որ մեկն է իրենցը։

Երկրորդ ամուսնության դեպքում կինը ամուսնանում է մի քանի եղբոր հետ։ Քանի որ այստեղ եղբայրները լավ կին գտնելու խնդիր կարող են ունենալ, այդ պատճառով նրանք եթե գտնում են որևէ լավ կնոջ, որոշում են նրան կիսել նաև եղբայրների հետ, ովքեր դեմ չեն լինի իրենց եղբոր կնոջը նաև իրենց սեփականությունը դարձնել։ Այսպես՝ ձևավորվում են ջերմ ընտանիքներ, որտեղ մեկ կինը կիսվում է եղբայրների մեջ․ բոլորը ուրախ են և ամբողջովին բավարարված։

Ամուսնության վերջին տեսակը անվանվում է «գյուղի կինը»։ Այսպիսի կանայք համարվում են ամբողջ գյուղինը։ Նրանց հետ կարող է անկողին կիսել, որ տղամարդը որ այդ պահին կամենա։ Այսպիսի կանայք դեմ չեն բավարարել գյուղի բոլոր տղամարդկանց։ Նրանք իրենց ուսերին են վերցնում տղամարդկանց հետ ցանկացած պահի սեռական հարաբերություններ ունենալու ծանր պարտականությունը։

Հետաքրքրական է, որ այս ցեղում տղամարդիկ կարող են վիճել իրար կամ այլ ցեղի տղամարդկանց հետ միմիայն կնոջ համար։ Նրանք անգամ չեն էլ պատկերացնում, որ, բացի կնոջից, այս աշխարհում այլ պատճառներ էլ կարող են լինել վիճաբանության համար։ Ցեղում անգամ ընդունված է մեծ պարտքերը փոխհատուցել կանանց միջոցով։ Տղամարդն ուղղակի իր պարտատիրոջը առաջարկում է իր կնոջը, ով էլ, իհարկե, դեմ չէ վերջինիս հետ կրքոտ մի քանի գիշեր անցկացնել։

Այստեղ կանանց նկատմամբ այսպիսի վերաբերմունքն այն աստիճանի է հասել, որ կանայք անգամ չեն էլ աշխատում ու ոչ էլ կենտրոնանում են երեխաների խնամքի վրա. նրանք միայն պետք է բավարարի տղամարդուն, իսկ մնացած գործերով կզբաղվեն հենց տղամարդիկ։

Այստեղ անգամ սնունդն է տարբերվում, որը նախատեսված է միայն կանանց համար։ Կանանց համար նախատեսված սնունդն ամենաբարձրակարգն է, որովհետև նրանք պետք է լավ սնվեն, որ ուժ ունենան իրենց «ծանր» պարտականությունները կատարելու համար։