2019 թվականի ինն ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջային ժամանումների թիվը տարեկան կտրվածքով ավելացել է չորս տոկոսով, ոլորտի դինամիկան դեռևս առաջ է անցնում համաշխարհային տնտեսության աճի տեմպերից՝ հայտնում է ATOR-ը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխարհում գրանցվել է 1,1 միլիարդ միջազգային զբոսաշրջային ժամանում: Սա 43 միլիոնով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ճիշտ է, փորձագետները պարզաբանում են, որ համաշխարհային տնտեսական անկումը, աշխարհաքաղաքական լարվածությունը և Brexit–ի շուրջ շարունակվող անորոշությունը ճնշում են գործադրում միջազգային զբոսաշրջության վրա: Արդյունքում, ամառային գագաթնակետային սեզոնի ընթացքում (հուլիս-սեպտեմբեր), այն ցույց տվեց ավելի չափավոր աճ: