Եյսկում ճանապարհով անցնող կինը նկատել է 6-ամյա մի տղայի, նստեցրել է նրան իր ավտոմեքենան և տարել ոստիկանություն: Երեխան այնքան հոգնած է եղել, որ անմիջապես քնել է մեքենայի մեջ:
Իրավապահները հայտնաբերել են երեխայի ծնողներին:
Պարզվել է, որ խորթ հայրն է երեխային դուրս գցել իր բեռնատարից՝ նրան ուղարկելով փնտրելու իր գլխարկը, որը նա պատահաբար գցել էր: Երբ երեխան իջել է մեքենայից, տղամարդը հեռացել է: