Ամանորյա սեղանի աղցանները պետք է լինեն հեշտ մարսելի, ոչ շատ յուղոտ և ամենակարևորը՝ փոքր չափաբաժիններով, զգուշացնում են մասնագետները: Ամանորյա սեղանին ավելի հարմար են կանաչեղենից և թարմ բանջարեղեններից պատրաստված աղցանները, որոնք հիմա կարելի է ձեռք բերել ամբողջ տարին:
Մասնագետները նաև հիշեցում են՝ պետք չի ամբողջ գիշեր ուտել, քանի որ մարդկային օրգանիզմն այնպես է ստեղծված, որ գիշերը պետք է հատկացվի քնելուն: Գիշերը մարսողական համակարգի գործունեությունը զգալիորեն դանդաղում է: Այս կապակցությամբ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ խաշած կամ շոգեխաշած մսին:
Պետք չէ նաև կուշտ ուտելուց հետո անցնել մրգերին, դա կրկնակի կմեծացնի վատ մարսողության վտանգը:
Սննդաբանները նաև հիշեցնում են՝ խորհուրդներին հետևողները զերծ կմնան ամանորյա տոների մշտական ուղեկիցը դարձած թունավորումներից: