Ամերիկյան Միչիգան նահանգի Գրանդ Ռապիդս քաղաքի մի բնակչուհի, որը ցանկացել է անանուն մնալ, պարզել է, որ նա տիրացել է ջեքփոթին, գրում է UPI- ն:
Ամերիկուհին գնել է Lotto 47-ի տոմս: Խաղարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, բայց կինը չի ստուգել արդյունքները:
«Արդյունքների հրապարակումից հետո ես գիշերը մտա Facebook և իմացա, որ Քենթի մի բնակիչ տիրացել է մեծ ջեքփոթի: Ես սկսեցի շարունակությունը կարդալ և հասկացա, որ գնել եմ իմ տոմսը հենց այն խանութում, որտեղ վաճառվել է հաղթող տոմսը»,- պատմել է կինը:
Միայն դրանից հետո նա տոմսը վերցրել է և սկսել է համեմատել թվերի համադրությունը: Արդյունքում նա հայտնաբերել է, որ դարձել է խոշոր շահումի տեր. նա շահել էր հինգ միլիոն դոլար:
Ամերիկուհին նախատեսում է այդ գումարը ծախսել վարկերի մարման և ճանապարհորդությունների վրա: