Հոգեպես առողջ են համարվում այն մարդիկ, որոնք կարող են հարմարվել շրջակա միջավայրին և հաջողությամբ տարբեր կենցաղային խնդիրներ լուծել։ Իսկ եթե մարդը ի վիճակի չէ դա անելու, ապա խոսքն այս դեպքում ինչ-որ շեղման մասին է։ Դրան բախվում է մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ, եթե հավատանք վիճակագրությանը։ Այսօր մի քանի հազվագյուտ և ոչ ակնհայտ հոգեկան շեղում կներկայացնենք։
1. Թայձին կեֆուսե
Թայձին Կեֆուսե համախտանիշի դեպքում մարդը շրջապատին վիրավորելու հանդեպ վախ է զգում։ Հաճախ սա ուղեկցվում է ցածր ինքնագնահատականով և սեփական թերություններով՝ ֆիզիկական արատ, կակազել կամ նույնիսկ կարմրել, մարդկանց վիրավորելու վախով։ Նման մարդիկ խուսափում են օտարների հետ շփումից և հազվադեպ են փողոց դուրս գալիս։
Որպես կանոն, նրան գլխացավեր են ունենում, անքնություն և հոգնածության զգացողություն։ Սովորաբար այս շեղումը երիտասարդների մոտ է նկատվում։
2. Օթելլոյի համախտանիշ
Ինչպես երևում է վերնագրից, խոսքը տղամարդու չափից դուրս խանդի մասին է։ Համոզել նման մարդուն, որ իրեն չեն դավաճանում, անհնար է։ Նրա բոլոր կասկածները միայն երևակայության և բարդույթների վրա են հիմնված։
Օթելոյի համախտանիշը հաճախ թեթև ձևերով է արտահայտվում և դրսևորվում է ալկոհոլի ազդեցության տակ։
3. Բիբլիոմանիա
Այս հոգեկան շեղվածությամբ տառապում են այն մարդիկ, որոնք գրքեր են սիրում։ Նրանց սերն այնքան մեծ է, որ նրանք կարող են վերջին փողերը ծախսել գրքերի վրա և նույնիսկ վարկի տակ ընկնել հազվագյուտ հրատարակություններ ձեռք բերելու համար։ Որոշ դեպքերում նրանք կարող են նույնիսկ օրենք շրջանցել ցանկալի գրքին հասնելու համար։
4. Անդրոֆոբիա
Այս շեղումը աղջիկներին է հատուկ, որոնք չեն ունեցել սեռական փորձ։ Բացառիկ դեպքերում դրանով կարող են նաև տղաները տառապել։ Շեղման հիմնական նշանը խուճապային վախն է տղամարդու հետ հանդիպելուց առաջ։
5. Միֆոմանիա
Այս շեղման մյուս անվանումը պաթոլոգիկ սուտասանությունն է։ Խաբելու մղումը չունի որևէ ներքին մոտիվացիա՝ բացի դա անելու անդիմադրելի ցանկությունից։ Ի տարբերություն հմուտ սուտասանների՝ այս շեղմամբ տառապողները խոստովանում են իրենց ստերը, եթե դուք նրանց պատին եք դեմ տալիս։
Միֆոմանները նաև երեք կարևոր տարբերակիչ հատկանիշ ունեն.
Հորինված պատմությունը միշտ ճշմարիտ տարր է պարունակում,
Բոլոր պատմություններում սուտասանն իր համար շահավետ, հաճախ հերոսական դիրքից է հանդես գալիս,
Սուտը ոչնչով պայմանավորված չի լինում, այն, եթե կարելի է այսպես ասել, բացարձակ անկեղծ է լինում։