Մոդել, Քայլի Ջենների նախկին մտերիմ ընկերուհի Ջորդին Վուդսը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել բաժանողի խարանից։ Նա Քլոե Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի բաժանման պատճառ է դարձել։ Մարզիկի անհավատարմությունը բացահայտվել է, երբ նա փորձել է գայթակղել Քայլի Ջենների՝ իր սիրելիի կրտսեր քրոջ ընկերուհուն։
Ջորդինն ի սկզբանե հերքում էր իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նա խոստովանել է Քլոեի փեսացուի սիրատածումները։ Թխահեր գեղեցկուհու խոսքով՝ վերջինս իրեն համբուրել է մեքենայի մոտ, սակայն ինքը Թոմփսոնի հետ ինտիմ կապ չի ունեցել։ Նրա խոսքերին քչերն են հավատացել, այդ պատճառով ամերիկուհին որոշել է պոլիգրաֆի միջոցով ապացուցել իր իրավացիությունը։
Վուդսը պատասխանել է քրեական ու քաղաքացիական հետաքննությունների 25 տարվա փորձ ունեցող մասնագետի հարցերին։ Ստի դետեկորը ցույց է տվել, որ Ջորդինն, իսկապես, սեռական հարաբերություն չի ունեցել Տրիստանի հետ։ Նա հայտարարել է, որ իր համար դառնալի է այն ամբողջ նեգատիվը, որը ստիպված է եղել զգալ։
«Իմ կյանքի ամենաերկար, ամենակարճ տարին։ Դա աճի, կրթության տարի էր… Բայց դա է կյանքի էությունը։ Ես զգում եմ, որ կյանքի այդ փորձը շատ բան է սովորեցնում»,- խոստովանել է Վուդսը ու շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր իրեն աջակցություն են ցուցաբերել բարդ շրջանում։
Քլոե Քարդաշյանը Վուդսի անկեղծությանը փիլիսոփայական հրապարակումներով է արձագանքել։ «Երբեք մի վստահիր լեզվիդ, երվ սիրտդ կոտրված է։ Լռիր, մինչ կբուժվես… Սովորեք վերահսկել ձեր հույզերը, երբ մարդիկ դրդում են դաժանության»,- նշել է շիկահերը։ նա մեծացնում է իր ու նախկին սիրելի մեկամյա դստերը՝ Թրուին։