Անաստասիա Զավորոտնյուկը 3 ամիս գտնվում է բժիշկների հսկողության տակ, և այս ամբողջ ընթացքում երկրպագուները մտահոգությամբ հետևում են նրա առողջությանը: Դերասանուհու ընտանիքը հաստատել է, որ դերասանուհին պայքարում է ուղեղի ուռուցքի դեմ, և, կարծես, լուրջ հետևանքներն անխուսափելի են դարձել: «Mash» ինստագրամյան ալիքի տեղեկություններով՝ Զավարոտնյուկը ընդմիշտ կմնա կաթվածահար:
«Ուղեղի ձախ կիսագնդում ուռուցքի պատճառով սկզբում նրա աջ ձեռքն է կաթվածահար եղել, իսկ այժմ ամբողջ աջ կողմը: Այդ մասը, որն անշարժ է, այլևս չի վերականգնվի», - նշել է աղբյուրը աղբյուրը:
Սերիալային աստղը այժմ շարժվում է միայն անվասայլակով: Հարազատները հերթով խնամում են նրան, փորձում են հնարավորինս շատ ժամանակ հատկացնել նրան: Վերջերս Զավորոտյուկին թույլատրել են տեսնել իր մեկ տարեկան դստերը: