Ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան օրինականացրել է իր հարաբերությունները' ամուսնանալով «Տաշիր գրուպի» միլիարդատեր սեփականատեր Սամվել Կարապետյանի նախկին փեսայի՝ Իգոր Բուլատովի հետ։
Մոդելի խոսքով՝ հարսանեկան արարողությունը եղել է բավականին գեղեցիկ ու համեստ՝ զույգի հարազատների ու մոտ ընկերների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ 2019թ․ի փետրվարին ծնվել է զույգի որդին՝ Մարկ-Լեոնելը, ում անվանակոչել են «Բարսելոնայի» ու «Արգենտինայի» ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի պատվին։