Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը խոսել է այն վատ օրինակի մասին, որը երգչուհի և բլոգեր Օլգա Բուզովան երիտասարդներին է տալիս, և խորհուրդ է տվել նրան կով կթել: Նա այդ մասին ասել է NTV հեռուստաալիքի «Գաղտնիք՝ միլիոն» հաղորդման եթերում՝ հայտնում է RIA Novosti-ն:

«Կով կթելը ավելի օգտակար կլինի»,- ասել է Միլոնովը: Ըստ նրա՝ Բուզովան բացասաբար է անդրադառնում ռուս երիտասարդների վրա: Ի պատասխան հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևայի այն հարցին, թե ինչու է այդպես մտածում, պատգամավորը ասել է. «Նա երգում է»:

«Պրոխոր Շալյապինը նրանից ավելի լավ է երգում և ավելի քիչ է վաստակում, քան նա»,- ասել է Միլոնովը: