Դերասան եւ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը վերջապես մեկնաբանել է այլ սիրավեպ ունենալու մասին լուրերը։ Մի քանի օր առաջ համացանցում լուսանկարներ հայտնվեցին, որոնցում աստղը բռնել էր «Պալմեր» ֆիլմում իր գործընկերոջ՝ դերասանուհի Ալիշա Վեյնրայթի ձեռքը։
Աստղային ընտանիքն արհամարհում էր դավաճանության մասին լուրերը, բայց այսօր Թիմբերեյքը որոշել է հանրության առաջ վերականգնել համբավը։ Նա խոստովանել է, որ այդ քայլին է դիմել հանուն ընտանիքի։
Երգիչը հայտարարել է, որ սովորաբար ձգտում է խուսափել բամբասանքից, սակայն այս իրավիճակը վտանգի տակ է դնում իր ամուսնությունը եւ ցավ պատճառում իր մտերիմներին, այդ պատճառով չի կարող լռել։ Ջասթինն ասել է, որ այդ օրը չափից շատ է ալկոհոլ օգտագործել, սակայն իր ու Ալիշայի միջեւ ոչ մի կապ չկա ու չի եղել։ Նա ներողություն է խնդրել կնոջից ու որդուց, ինչպես նաեւ խոստացել, որ կդառնա աշխարհի լավագույն ամուսինը։