Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Պեկտուսանի սուրբ լեռան ստորոտում գտնվող ռազմական փառքի վայրեր, որտեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ճապոնական բանակի դեմ պայքարող պարտիզանները ճամբար են կառուցել: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, փոխանցում է Life.ru-ն:
Իր ուղևորության ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել երիտասարդներին կրթել «Պեկտուի հեղափոխական ավանդույթների» համաձայն, որպեսզի երկրի բնակչությունն «ապրի անսանձ ոգով» և հաղթահարի առկա դժվարությունները:
«Այժմ ամբողջ կուսակցությունը, ամբողջ բանակը և ամբողջ ժողովուրդը, չնայած իմպերիալիստների աննախադեպ շրջափակմանը և ճնշումներին, ամբողջ հզորությամբ և սեփական ուժերով զարգացնում են անսասան հոգևոր ուժ ունեցող հզոր և բարեկեցիկ սոցիալիստական հայրենիքի կառուցումը»,-ասել է Կիմ Չեն Ընը:
Պարտիզանների ճամբարներ այցելելուց հետո Կիմ Չեն Ընը բարձրացել է սուրբ լեռ: