Հյուրանոցի աշխատակիցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե ինչ են զբոսաշրջիկները ամենից հաճախ գողանում իրենց սենյակներից: Այդ մասին են վկայում Wellness Heaven հյուրանոցային ուղեցույցի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ գողության ամենատարածված թիրախը սրբիչներն ու լոգասենյակի խալաթներն են. հանգստացողների 77,5 և 65,1 տոկոսի իրենց հետ տանում է այդ իրերը: Հաջորդ ամենատարածված գողոնը կախիչներն են (49,3) և գրելու պարագաները (39,1):
Բացի այդ, ամենաշատ գողացված իրերի շարքում եղել են դանակներ (33,6), դիմահարդարման պարագաներ (32,8), մարտկոցներ (22), դեկորատիվ իրեր (20,2), վերմակներ (15,6), բարձեր (14,3) և ափսեներ (12,7):