Մարդու գոյությունը լի է տարբեր գաղտնիքներով ու հանելուկներով: Ոչ ոք չի կարող մեզ հստակ ասել, թե ինչպես է առաջացել մարդը, ինչ է իրենից ներկայացնում, որն է նրա կյանքի իմաստը ու թե ինչ է տեղի ունենում նրա մահից հետո: Վաղ թե ուշ մեզնից յուրաքանչյուրը կփորձի այս հարցերի պատասխանները գտնել գիտության, հավատի, փիլիսոփայական կամ ազոթերիկ ուսմունքների միջոցով:
Լինում են դեպքեր, երբ մարդը գրեթե մահանում է կամ մեզ լքում է ինչ-որ ժամանակով ու նորից վերադառնում է: Այսպես կոչված կլինիկական մահվան դեպքերը շատ գաղտնիքներ են պարունակում:
Եվ այսպես, ի՞նչ է տեսնում ու զգում մարդկանց մեծ մասը մահվան շեմին.
1. Վախ
Մարդկանց մեծ մասը սարսափելի վախենում է: Նրանք գիտակցում են, որ մեռնում են, մյուսներին թվացել է, թե իրենց քաշում են ջրհորի հատակը:
2. Հետապնդում ու բռնություն
Տեսիլքներից մեկը այն է, թե ինչպես է մարդը տեսել, որ իրեն ու մյուսներին պետք է վառեն:
3. Իրական դեպքեր մահից հետո
Շատերը զգում են մանիպուլյացիաները, որ անում են բժիշկներն իրենց մարմնի հետ, լսում ու տեսնում են իրենց շուրջը կատարվող իրադրաձությունները:
4. Դեժավյու
Կոմայի մեջ գտնվող մի մարդու թվացել է, թե ինքը գիտի, թէ ինչ են անելու իր հետ իրեն շրջապատողները:
5. Բույսեր ու կենդանիներ
Որոշ մարդիկ տեսնում են բույսեր, մյուսները՝ կենդանիներ՝ առյուծներ, վագրեր:
6. Վառ լույս
Բոլորին հայտնի լույսը՝ թունելի վերջում:
7. Ընտանիք ու ընկերներ
Շատերը տեսնում են իրենց ընտանիքի անդամներին ու մտերիմներին, սակայն ի վիճակի չեն խոսել նրանց հետ: