Սկսեք օտար լեզու սովորել։ Միայն թե ամեն օր գոնե կես ժամ հատկացրեք այդ զբաղմունքին։
Ամեն 2-րդ օրը մաքրեք ձեր սենյակը՝ դեն նետելով անպետք իրերը։
Հրաժարվեք համակարգչային խաղերից։ Դրանք փչացնում են ձեր աշխարհընկալումը եւ նորմալ մարդկանց կորսված դարձնում։
Մեկընդմիշտ հրաժարվեք ֆասթֆուդից եւ այլ վնասակար սննդից։ Սկսեք ճիշտ սնվել։
Առավոտյան մարզանք արեք։
Ձեզ սովորեցրեք ամեն օր քնել եւ արթնանալ նույն ժամին։
Սնունդը ռեժիմով ընդունեք. օրգանիզմը երախտապարտ կլինի ձեզ։
8 ժամից պակաս մի՛ քնեք։ Դա շատ կարեւոր է ինքնազգացողության համար։
Գումար տնտեսեք։ Սկսեք փող խնայել ճանապարհորդությունների համար։ Այլ երկրներ այցելելն ընդլայնում է աշխարհընկալումը։
Մտածեք միայն լավ բաների մասին, դրանք անպայման կիրականանան։ Հաճախ ժպտացեք։
Ձեր հաջողությունների օրագիր կազմեք։ Երեկոյան նշեք նվաճումները։ Ցանկացած նվաճում, անգամ ամենափոքրերը։
Սկսեք ճիշտ գրքեր կարդալ, որոնք կփոխեն ձեր կյանքը։
Համացանցին օրական 1 ժամից երկար մի՛ հատկացրեք։
Ուտելուց 10-15ր առաջ մեկ բաժակ մաքուր ջուր խմեք։ Օրական 2 լ ջուր խմեք։ Դա բարելավում է ներքին պրոցեսներն օրգանիզմում, եւ դուք ձեզ ավելի լավ կզգաք։
Զբաղվեք ձեր մարմնով։ Այրեք ճարպն ու մկանային զանգված զարգացրեք։