Versace ապրանքանիշը հագուստների հայտնի մոդելները կրկնօրինակելու պատճառով դատական հայց է ներկայացրել ամերիկյան Fashion Nova մասս-մարկետի դեմ։ Versace-ի կարծիքով՝ Fashion Nova-ի մոդելյերները կրկնօրինակել են երեք զգեստի դիզայնը, որը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Դրանցից մեկը կուլտային «Jungle Print» զգեստն է, որը Ջենիֆեր Լոպեսը կրել է 2000թ.-ին «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողության ընթացքում, իսկ դրա նորացված տարբերակը ցուցադրել է այս աշնանը՝ Միլանում նորաձեւության ցուցադրության ընթացքում։
«Ջունգլի» պրինտն ու հանդուգն ձեւվածքը Դոնաթելայի ստեղծագործությունն են, այդ պատճառով խոսքը հեղինակային իրավունքների խախտման մասին է։ Իսկ ընկերությունը մասսայական թողարկում է սկսել, վաճառքի հանել զգեստը։ Վնասը գնահատվել է մոտավորապես մի քանի հազար դոլար։ Բացի այդ՝ Վերսաչեին պետք է վճարվի կրկնօրինակված զգեստների վաճառքից ստացված ամբողջ գումարը։