Ամերիկացի գյուտարար Ջեյ Դոշերը մշակել է Raspberry Pi Recovery Kit աշխարհի վերջի համար նախատեսված համակարգիչը, հայտնում է The Verge-ը:
Էնտուզիաստը իր սարքը հագեցրել է ջրամեկուսիչ պատյանով, ռետրո-փոխարկիչներով, մեխանիկական օրթո-գծային ստեղնաշարով և 3D տպիչով տպված դետալներով: Ստեղծողը վստահեցնում է, որ այն ստեղծված է հատուկ ապոկալիպսիսի համար:
Raspberry Pi Recovery Kit-ն ունի նաև 7 դյույմանոց սենսորային էկրան, մարտկոց, 5z6p Plaid ստեղնաշար և Netgear հինգ պորտային ցանցային անջատիչ:
Ջեյ Դոշերը հատուկ ուշադրություն է դարձրել պատյանին, որում պահվում է սարքը: Նա հատուկ ստվարաթղթե տուփը ներսից ծածկել է փայլաթիթեղով: Ինչպես նշել է գյուտարարը, սա «իդեալական է պարանոիկների համար, որոնք անհանգստացած են էլեկտրամագնիսական իմպուլսներով, որոնք կարող են վնասել ցանկացած էլեկտրոնիկա»: