Երկրի գլխավոր հեռուստախնամախոսուհի՝ Ռոզա Սյաբիտովան, հանրությանը ցնցել է աներեւակայելի անկեղծ լուսանկարով։ Այս կերպ «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարուհին որոշել է ուշադրություն դարձնել հասուն տարիքում գտնվող կանանց խնդիրներին։ Ռոզան նշել է, որ շատերը 50 տարեկնից հետո մոռանում են իրենց եւ իրենց նախասիրությունների մասին, այլեւս իրենց գրավիչ չեն զգում եւ վերածվում են տատիկների, որոնց ճակատագիրը կարկանդակներն են, թոռները, հյուսելը եւ ռադիոյի ներքո հանգիստ մարելը:
Սյաբիտովան վստահեցնում է, որ հասուն տարիքն ունի իր հմայքը։ «Տարիքը ազատություն է», - մեջբերել է իտալացի դերասանուհի Իզաբելլա Ռոսելլինին։ Այս խոսքերով Առաջին ալիքի աստղը հրապարակել է իր մերկ լուսանկարը։
«Դու արդեն ոչ մեկին ոչինչ պարտավոր չես, դու ապրում ես քո ուզածով, դու ազատ ես։ Դուք թքած ունես, թե ինչ կասեն ձանձրալի ընկերուհիները։ Ցանկացած սանրվածք, ծաղկավոր զգեստ, սպորտային կոշիկներ։ «Օ, իմ փոքրիկ բեյբա», ինչպես երգում է Սուկաչովը», - գրել է հեռուստահաղորդավարուհին։
«Անկեղծ լուսանկարը դուր է եկել ոչ բոլոր երկրպագուներին։ Նրանք հայտարարել են, որ հաղորդավարուհին սխալ է վարվել եւ նման լուսանկարներ պետք է հրապարակել 20-30 տարեկանում։