Անգլիայի բնակիչը շահել է 136 միլիոն դոլար և որոշել է հարստացնել իր գյուղը, գրում է Daily Mail-ը:
Անգլիացի Սթիվ Թոմսոնը վիճակախաղ է խաղացել վերջին 25 տարին, երբ տղամարդը իմացել է, թե որքան գումար է շահել գրեթե սրտի կաթված է ստացել:
Երեք երեխաների հայրը շահել է 136 միլիոն դոլար: Նա երկար ժամանակ ուշքի չէր գալիս, սակայն համեմատաբար լավ զգալուց հետո հաղթանակի մասին պատմել է կնոջը:
Կինը սկզբից հասկացել է, թե տղամարդը շահել է 105 հազար ֆունտ սթերլինգ և առաջարկել է գնալ ուղևորության:
Դրանից հետո նրանք որոշել են, որ այդ գումարը կուղղեն գյուղի զարգացմանը:
Տղամարդը, որ աշխատում է որպես շինարար, նշել է, որ որ չի ցանկանում թողնել իր աշխատանքը: