Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի բազմակողմ առևտրի և թվային անվտանգության հարցերով խորհրդաժողովում բեմ բարձրանալիս սայթաքել և ընկել է: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է The Daily Mail-ի յութուբյան ալիքում:

Անհարմար իրավիճակից հետո 65-ամյա Մերկելը կատակել է, որ չէր նկատել աստիճանները, սակայն անպայման կօգտագործի դրանք մյուս անգամ:

«Ես աստիճանները չնկատեցի: Այնուամենայնիվ, ես դրանք հաստատ կօգտագործեմ հաջորդ անգամ: Օրինակ ՝ իջնելիս»,- բեմից ասել է կանցլերը: