ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գտնվող հիվանդանոցում երիկամի փոխպատվաստում է կատարվել մի հիվանդի, որը փոխպատվաստման ցուցակի վերջում է գրանցված եղել: Այդ մասին հայտնում է Fox News-ը։
Հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են, որ նոյեմբերի 18-ին 51-ամյա հիվանդը հաջողությամբ անցել է երիկամների փոխպատվաստման: Սակայն, այդ օրգանը նախատեսված էր մեկ այլ անձի համար, ով ավելի վերևում էր փոխպատվաստման ցուցակում։
Բժիշկները բացատրել են, որ հիվանդը նույն անունն ունի և մոտավորապես նույն տարիքի էր, ինչը շփոթության պատճառ է դարձել:
Երկրորդ տղամարդուն վիրահատել են վեց օր անց: Հիմա երկուսն էլ լավ են զգում իրենց։