Բրիտանուհիները ընտրել են աստղերի նորաձև պատկերներ, որոնք ձախողված են համարվում։ Նորաձևության անհաջող որոշումներ կայացրած հայտնի մարդկանց թվում էին Լեդի Գագան, Մեգան Մարքլը, Քիմ Քարդաշյանը և այլք՝ գրում է Daily Mail- ը։
Այսպիսով, առաջին տեղում բրիտանացի պլյուս չափսի մոդել, ռեալիթի շոուի աստղ Ջեմմա Քոլինսն է։
Ձախողված բյութի կերպարների շարքում երկրորդ տեղում էր երգչուհի Լեդի Գագան՝ իր հայտնի «մսային» զգեստով: Դրանով աստղը ներկայացել է Լոս Անջելեսում կայացած MTV Video Music 2010 մրցանակաբաշխությանը։
Անհաջող զգեստների առաջնորդների եռյակը եզրափակում է Մայլի Սայրուսը: Շատ անկեղծ հանդերձանքով աղջիկը հայտնվել է MTV Video Music Awards 2015-ի արարողությանը։
Վարդերով միդի հագուստը, որը ընտրել էր հղի Քիմ Քարդաշյանը, նույնպես վերագրվել է անհաջող կերպարներին: Մոդելը այն կրել է 2013-ին Met Gala պարահանդեսի ժամանակ:
Հնգյակը եզրափակել է Մեգան Մարքլը՝ հագնելով չափազանց մեծ չափսի կոշիկներ։