ԱՄՆ Ուորեն քաղաքից Ինդիա Մաքքին իր մահվան նախորդ օրը նշել էր 20-ամյակը և ուրախ լուսանկարներ հրապարակել իր միկրոբլոգում:
Իր մահվան օրն աղջիկը բջջայինով նկարահանել է, թե ինչպես է իր 18 ամյա ընկերը՝ Քեվին Դիքսոնը, ատրճանակով սպառնում իրեն ավտոմեքենայի մեջ:
Ինդիան չի հավատացել, թե իր սիրելին լուրջ է տրամադրված: Վերջինս նույնիսկ զայրացած հարցրել է՝ «Դու կարծո՞ւմ ես՝ կատակ եմ անում»: Այդ խոսքերից հետո նա կրակել է Ինդիային և սպանել:
Քեվին Դիքսոնը ցանկացել է թաքնվել 20-ամյա աղջկա մարմնի հետ միասին և մեքենայով 11 կիլոմետր է անցել, սակայն ոստիկանները կանգնեցրել են նրան և հայտնաբերել սպանվածի դին:
Այժմ Դիքսոնը կալանավորված է, նա մեղադրվում է սպանության մեջ: Տղային սպասվում է ցմահ ազատազրկում: