Շվեդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը դարձել է «Համարբյու» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր: Այս մասին հայտնում է ակումբի կայքը:
USA Today-ի տեղեկությունների համաձայն Իբրահիմովիչը Anschutz Entertainment Group-ից գնել է շվեդական ակումբի բաժնետոմսերի 25%-ը:
Մրցաշրջանի արդյունքում «Համարբյու»-ն զբաղեցրել է Շվեդիայի առաջնության երրորդ հորիզոնականը և հաջորդ տարի կմասնակցի Եվրոպայի լիգային: