Սուրգուտի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում դպրոցականների կողմից իրենց հասակակցին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության բոլոր մասնակիցները 16 տարեկանից փոքր են: Հայտնի չէ՝ ոստիկանությունն արդեն պարզել է նրանց ինքնությունը, թե ոչ:
Ավելի վաղ «К-Информ» լրատվական գործակալությունը հրապարակել էր 15-ամյա աղջկան ծեծի ենթարկելու տեսագրությունը: Նշվում էր, որ զրուցելու պատրվակով տուժածին կանչել են առեւտրի կենտրոնի զուգարան եւ հանրակացարանի մուտքի մոտ, որտեղ ոտքերով եւ ձեռքերով ծեծի են ենթարկել նրան՝ տեղի ունեցածը նկարահանելով հեռախոսով: Դատելով կադրերից՝ աղջիկները բռնի ուժով նրանից ներողություն են կորզել, ընդ որում, կոնֆլիկտին հետեւել են տղաները, որոնք գրեթե չեն միջամտել տեղի ունեցածին:
Կայքի տվյալներով՝ դպրոցականները նաև աղջկանից փող և սմարթֆոն են շորթել: