ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակչուհի Ստեֆանի Հերֆելը մի քանի տարի առաջ իր՝ հասկի ցեղատեսակի Սիերա անունով շան մոտ նկատել է տարօրինակ պահվածքը: Շունը սկսել է հաճախակի մոտենալ տիրուհուն, հոտոտել նրա որովայնը և քիթը դնել նրա վրա:
Երբ շունը սկսել է թաքնվել պահարանի տակ և քիթը ծածկել իր պոչով, իսկ ամերիկուհու մոտ որովայնում ցավեր են հայտնվել, նա դիմել է բժիշկներին:
Հերֆելի մոռ հայտնաբերվել է ձվարանների քաղցկեղի երրորդ փուլ: Ուռուցքաբան Դևիդ Քուշները նշում է, որ շան պահվածքը բավականին ռացիոնալ է: Ուսումնասիրությունների համաձայն՝ դեպքերի 97%-ում շները իսկապես կարողանում են տարբերակել առողջ արյունը քաղցկեղով վարակված արյան հոտից։