22-ամյա Մարիա Վասիլևիչը Բելառուսի խորհրդարանի Ստորին պալատի ընտրությունների ժամանակ ստացավ ձայների 28.94%-ը, որը, ըստ «Наша Нива» կայքի տվյալների, ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն է բոլոր 110 ընտրատեղամասերում: Վասիլևիչը «Միսս Բելառուս» տիտղոսին է արժանացել 2018 թվականի մայիսին: Նրան հաճախ են նկատում 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոյի ընկերակցությամբ: Նրանք միասին մասնակցում են պաշտոնական ուղևորությունների, մարզական միջոցառումների: Այս տարվա մայիսից Վասիլևիչը աշխատում էր Բելառուսի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Доброе утро, Беларусь» հաղորդմանը, իսկ սեպտեմբերին հայտնեց պատգամավոր դառնալու մտադրության մասին: TUT.BY-ին տված հարցազրույցում նշել է, որ առաջադրվելու գաղափարը նրան հուշել է Բելառուսի Հանրապետական երիտասարդական միությունը, որին աջակցում է նախագահ Լուկաշենկոն: