Բրազիլիայում տղամարդը կրակել է անծանոթ աղջկա վրա՝ իրենից 50 ցենտ խնդրելու համար: Կնոջը սպանելուց հետո նա հանգիստ շարունակել է իր ճանապարհը:
The Sun-ի փոխանցմամբ՝ անվտանգության տեսախցիկները տեսագրել են միջադեպը:
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ռիո դե Ժանեյրոյում:
Ոստիկանությունից հայտնում են, որ կնոջ անունը Զիլդա Էնրիկե դուշ Սանթուշ Լեանդրո է, նա 31 տարեկան էր: Աղջիկը զբաղվել է մուրացկանությամբ, ապրել է փողոցում:
Մարդասպանի ինքնությունը դեռ չի պարզվել: