Համացանցում տարածվել է չինացի բժիշկների հրապարակած տեսանյութը, որում ցուցադրվում են մահացած տղամարդու թոքերը: Բժիշկ Չեն Ձինգյուն, ով կատարել է վիրահատությունը, մանրամասներ է հայտնել այդ տեսանյութի մասին, գրում է Lad Bible-ը:
 

Հիվանդանոց է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է: Մինչ մահանալը նա համաձայնվել է օրգանների դոնոր դառնալ, այդ պատճառով էլ նրան տեղափոխել են վիրահատարան: Երբ բժիշկները հանել են տղամարդու թոքերը նրանք հասկացել են, որ պետք է հրաժարվեն այդ դոնորից: Նրա թոքերը գտնվել սարսափելի վիճակում և անհնար է եղել այն օգտագործել փոխպատվաստման համար:

Պարզվել է, որ տղամարդը ծխել է 30 տարի շարունակ՝ օրական մեկ տուփ: Դրա հետևանքով նրա մոտ առաջացել է էմֆիզեմա, բուլյոզային հիվանդություններ և թոքերի կալցիֆիկացում: