Լոս Անջելեսի բնակչուհի Ջուլի Գորմանը սեփական լիմուզինով սեփական հարսանիքին մեկնելիս հայտնվել է խղանման մեջ։ Առջևում լուրջ վթար է եղել: Ջուլին հասկացել է, որ ուշանում է հարսանիքից: Չնայած անձրևին՝ հարսնացուն հագել է ռետինե կոշիկներ, ընկերուհիների հետ դուրս եկել մեքենայից և, զգեստը բարձրացնելով՝ ոտքով ճանապարհվել դեպի եկեղեցի՝ չնայած գիտակցում էր, որ միևնույնն է, կուշանա:

Արտասովոր խմբին նկատել են դեպքի վայ ժամանած հրշեջները: Նրանք, տեեկանալով իրավիճակից մասին, առաջարկել են իրենց օգնությունը։ Ջուլին և նրա ընկերները սիրով համաձայնել են և հարսանիքին հասցրել ազդանշանային թարթիչները միացրած բեռնատարով: Հյուրերնը փաստել են, որ հարսնացուի անսպասելի ժամանումը անմոռանալի էր:

Ջուլին Instagram-ում լուսանկար է տեղադրել և շնորհակալություն հայտնել հրշեջներին իրավիճակը փրկելու համար։