Իտալիան կքննարկի ընտանի կենդանիների կարգավիճակը բարելավելու մասին օրինագիծը: Այս մասին գրում է իտալական Giornale գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ կենդանիների կարգավիճակը պետք է բնութագրել որպես «զգացմունքներ ունեցող արարածների» կարգավիճակ, իսկ շներն ու կատուները «ոչ թե օբյեկտ են, այլ կենդանի էակներ»: Իտալական գործակալությունները շեշտում են, որ նման ձևակերպումը արդյունավետորեն հավասարեցնում է ընտանի կենդանիների իրավունքները երեխաների իրավունքներին:
Եթե նորմը ներառվի քաղաքացիական օրենսգրքում, ապա սեփականատերերը պարտավոր կլինեն կենդանիների համար ապահովել պատշաճ կյանք՝ բոլոր կարիքներին համապատասխան: Այսպիսով, ամուսնալուծվելու դեպքում դատարանը կորոշի, թե ում հետ թողնի ընտանի կենդանուն: Շները կկարողանան հավասար հիմունքներով գնալ եկեղեցի և այլ հանրային հաստատություններ՝ ընտանիքի մյուս անդամների հետ միասին, իսկ ոստիկանության պաշտոնաթող շները ստիպված կլինեն ցմահ կենսաթոշակ ստանալ: Օրինագծով նաև արգելվում է ընտանի կենդանուն սեփականատիրոջից բաժանելը. եթե սեփականատերը մահանա, ապա կենդանիների համաչ պետք է հոգ տանեն հանգուցյալի հարազատները: