Ձեզ ենք ներկայացնում մահվան մասին հայտնի մարդկանց ամենազավեշտալի մեջբերումները։ Իմիջիայլոց նրանցից ոմանք արդեն մահացել են և դա նրանց մոտ շատ լավ է ստացվել։
Ես չեմ վախենում մահանալուց։ Ես ուղղակի չեմ ցանկանում ներկա լինել այդ ժամանակ։ Վուդի Ալեն
Այո մարդը մահկանացու է, սակայն դա դժբախտության կեսն է։ Վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի մահկանացու է։ Միխաել Բուլգակով
Հողարկավորության ժամանակ ամենից շատը մահացածն է խանգարում, սական առանց նրա ոչինչ չի լինի։ Արկադիյ Դավիդովիչ
Այսօր մահանալը սարսափելի է, իսկ ինչ-որ մի օր մահանալը՝ ոչինչ։ Վլադիմիր Դալ
Այն աշխարհ գնալուց առաջ մի մոռացիր անջատել լույսը։ Վիկտոր Կովալ
Մահը կյանքի վերջի համար է նախատեսված, որպեսզի նրան ավելի լավ պատրաստվենք։ Կոզմա Պրուտկով
Մեկ մարդու մահը՝ մահ է, իսկ երկու միլիոն մադու մահը՝ միայն վիճակագություն։ Էրիխ Մարիա Ռեմակ
Մահն, իհարկե մեծ դժբախտություն է, սակայն ամենամեծ դժբախտությունը չէ, եթե ընտրենք նրա և անմահության միջև։ Թոմ Սթոպարդ
Վերջիվերջո ի՞նչ է մահը։ Մահը, թանկագին ընկերներ, դա ամենահետաքրքիր արկածն է, որին մենք հանդիպում ենք կյանքում։ Արկադիյ Ստրուգացկիյ
Մարդը մահանում է այն ժամանակ, երբ դադարում է փոխվել, իսկ հողարկավորությունն ուղղակի ձևականություն է։ Հենրի Ֆորդ
Մարդն ընդամենը մեկ անգամ կարող է մահանալ։ Իսկ եթե շուտ է մահանում նշանակում է, որ մի քիչ ավելի երկար է մահացած մնալու, ահա և վերջ։ Մարիուշ Շիգել
Մահը սխալ դաստիարակության արդյունք է։ Ումբերտո Էկո