Նոյեմբերի 16-ին Համբուրգում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ բողոքի ակցիային 13 հազար մարդ է մասնակցել: Նրանք պահանջել են դադարեցնել կենդանիների վրա դաժան փորձարկումներն ու փակել համապատասխան լաբորատորիաները, հաղորդում է DW-ը:

Առաջին հերթին, խոսքը LPT ընկերության մասին է, որը գտնվում է Համբուրգի մոտակայքում, եւ ըստ որոշ ԶԼՄ-ներին՝ դաժան փորձարկումներ է անցկացնում շների եւ կապիկների վրա:

Այդ լաբորատորիա աշխատանքի անցնելով՝ կենդանիների պաշտպաններից մեկը նյութեր է հրապարակել, որոնք ցնցել են գերմանացիներին: Մասնավորապես, ակտիվիստը տեսագրություններ է հրապարակել, որում երեւում են արյունլվիկ շներ եւ ճչացող կապիկներ:

Այդ կադրերը հիմք են հանդիսացել հետաքննություն սկսելու համար:

Համբուրգում ցույցի կազմակերպիչներից մեկը պահանջել է LPT լաբորատորիայից կենդանիներին հանձնել կենդանիների պաշտպաններին:

Այսօր LPT լաբորատորիաներ են գործում ոչ միայն Համբուրգում, այլ նաեւ Ստորին Սաքսոնիա եւ Շլեզվիգ-Գոլշտեյն դաշնային հողերում: Նոյեմբերի 13-ին գերմանական NDR հեռուստառադիոհեռարձակողը հայտնել է, որ Հարբուրգ շրջանում լաբորատորիան կփակվի 2020 թվականի փետրվարի 20-ին: