Ֆլորիդայում աղջիկը կծել է երիտասարդի առնանդամը և սպառնացել է դանակով այն բանից հետո, երբ կասկածել է, որ նա ցանկանում է դավաճնել իրեն իր ընկերուհու հետ: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ինչպես նշվում է, զույգը գարեջրատանն է եղել:Նրանց է միացել աղջկա ընկերուհին, որը նրանց հետ նստել, ապա հեռացել է: Սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող աղջիկը որոշել է, որ տղան ուզում է դավաճանել իրեն նրա հետ:
Ոստիկանական հաշվետվության համաձայն, աղջիկը ցասման մեջ տղային դանակով խփել է, իսկ հետո «հուսահատությունից կծել է նրա առնանդամը»:
Ոստիկանությունն աղջկան ձերբակալել է: Հիմա նրան 6,5 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում: