Ամերիկացի լուսանկարիչ Սթիվեն Լինդբերգին հաջողվել է լուսանկարել եզակի եղնիկի: Պարզվել է, որ կենդանին երեք եղջյուր ունի, գրում է The Washington Post-ը:
Տղամարդն իր տան մոտ զբոսնելիս է եղել, որպեսզի լուսանկարի շանը, բայց հանկարծակի նկատել է եղնիկին, որը չի վախեցել տղամարդուց և նույնիսկ տարբեր դիրքեր է ընդունել տեսախցիկի դիմաց:
Ի սկզբանե Լինդբերգը տարօրինակ ոչինչ չի նկատել և միայն տանը, երբ ուշադիր նայել է լուսանկարներին, պարզել է, որ եղնիկը երեք եղջյուր ունի:
Անասնաբույժ Սթիվ Էդվարդսը հայտնել է, որ դա եզակի դեպք է և մեկ միլիոն եղնիկներից միայն մեկը կարող է երեք եղջյուր ունենալ: