Տոսկանայի (Իտալիա) անտառներում վարազը ոչնչացրել է 20 հազար եվրոյի պահեստային թմրանյութը: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն, Մոնտեպուլչանո քաղաքից ոչ հեռու կենդանին բացել է թմրավաճառների պահեստը և ողջ թմրանյութը շաղ է տվել անտառով մեկ:
Միջադեպի մասին հայտնի է դարձել կասկածյալներին բերման ենթարկելիս: Նրանցից մեկը բողոքել է վարազի պատճառով առաջացած վնասից: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ թմրանյութերը բերվել է իտալական Պերուջա քաղաքից և վաճառվել Արեցո քաղաքում: